Մոսկվայում ձերբակալվել է քրեական աշխարհում «Բադրի Քութաիսկի» անունով հայտնի հեղինակություն Բադրի Կոգուաշվիլին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Նրա խոսքով, 46-ամյա Կոգուաշվիլին իրավապահների կողմից ձերբակալվել է «Գլամուր Խինկալնայա» սրճարանում:
Անձնական խուզարկության ժամանակ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է 2,8 գրամ հերոին։ Դա էլ հիմք է հանդիսացել, որպեսզի ձերբակալեն նրան։
Հարուցվել է քրեական գործ:
Վերջին ժամանակներս Բադրի Կոգուաշվիլին նախատեսում էր լուրջ խոսակցության համար հանդիպել հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» հետ։




























