Ռուսաստանի Պերմի երկրամասի Կուդիմկար քաղաքի սրճարանում մայիսի 29-ի գիշերը անզգուշորեն բացված գարեջրի շշի պատճառով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։

Դրա հրահրողը եղել է Ադրբեջանի 31-ամյա մի քաղաքացի։ Գտնվելով բարի սեղանիկի մոտ եւ բացելով գարեջրի շիշը՝ նա դրա պարունակությունը թափել է տեղացիներից մեկի վրա եւ լեզվակռվից հետո փորձել է հարվածել վերջինիս։

Շիշը թափահարելով՝ տղամարդը վնասել է այլ այցելուների եւս։ Դրանից հետո սրճարանում ծեծկռտուք է սկսվել, որը տեղափոխվել է փողոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 30-ամյա մեկ այլ ադրբեջանցի սկսել է հակառակորդներին դանակահարել։ Արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ։

Հարուցվել է քրեական գործ։