Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը ներողություն է խնդրել երկրի հարավում հանգստայն օրերին ռազմական գործողության ընթացքում 9 խաղաղ բնակիչների սպանության համար: ՆԱՏ-ի բարձրաստիճան երեք գեներալների հայտարարության մեջ ասվում է, որ կոալիցիայի նպատակն է կանխել զոհերը խաղաղ բնակչության մեջ եւ ՆԱՏՕ-ն նման դեպքերին շատ լուրջ է վերաբերվում: Սպիտակ տունը նաեւ հավաստիացրել է, որ անելու է ամեն ինչ` խուսափելու զոհերից խաղաղ բնակչության շրջանում:
Մայիսի 28-ին դաշինքի ուժերը հարված էին հասցրել Գիլմենդի երկու տների: Ավելի ուշ պարզվել է, որ այդ տներում ոչ թե գրոհայիններ են եղել, այլ խաղաղ բնակիչներ: Աֆղանական կողմը պնդում է, որ զոհվել են երկու կին եւ 12 երեխա, իսկ ՆԱՏՕ-ի փոխանցմամբ` զոհվել են 8 երեխաներ: Ընդ որում, ամենափոքրը եղել է երկու տարեկան:




























