Լոռու մարզի Ձորագետ գյուղում` Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում մայիսի 29-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին: