Արագածոտնի մարզում` Ապարանի ջրամբարի հարակից տարածքում, մայիսի 29-ին «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան խցանվել է ցեխի մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները՝ «ԶԻԼ-131» (կունգ) մակնիշի ավտոմեքենայով:

Տեղում պարզվել է, որ խցանվել են եւս 7 մեքենա:

Հրշեջ-փրկարարների ուժերով խցանումից դուրս են բերվել 8 ավտոմեքենա:

Տուժածներ չկան: