Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա):
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Ստորեւ ներկայացնում ենք Արմեն Եգանյանի կենսագրությունը:
Ծննդյան թիվ, վայր 26.06.1968թ., ք. Թբիլիսի
Կրթություն, 1985-1992 Լենինգրադի պետական համալսարանի պատմության
Ֆակուլտետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսա-իրավական բաժնի կցորդ
1996-1997թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի
3-րդ քարտուղար
1997-2000թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար
2000թ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական
բաժնի 1-ին քարտուղար
2000-2002թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի վարիչ
2002-2003թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ
2003-2006թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական
2007-2011թթ. ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ
2011թ. մայիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
2009թ. ՀՀ ԱԳՆ շնորհակալագիր «Երկարատեւ եւ բարեխիղճ աշխատանքի համար»
Օտար լեզուների իմացություն
Անգլերեն, ռուսերեն
Ամուսնացած է, ունի երեք որդի:



























