Հայ-բելոռուսական փոխգործակցության մեջ վերջին ժամանակներս առաջընթաց չի նկատվում, երկու երկրների հարաբերությունները հավասար, խաղաղ բնույթ են պահպանում։ Հնարավոր է՝ դա կապված է նրա հետ, որ հարվկովկասյան տարածաշրջանում բելոռուսական կողմը ակնհայտորեն խաղադրույք է կատարում Ադրբեջանի հետ համագործակցության  ընդլայնման վրա, գրում է Naviny.by նորությունների բելոռուսական պորտալը։

«Մինսկն առավել զգալի խաղադրույք կատարում է նավթից մեծ եկամուտներ ստացող Բաքվի, քան Երեւանի վրա։ Չէ՞ որ Հայաստանը շատ հարուստ չէ»,- գրում է լրատվամիջոցը՝ ավելացնելով, որ այդ հանգամանքը դժվար թե հանգեցնի հարաբերությունների վատացման, սակայն  ջերմություն էլ չի ավելացնի։