Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով հետախուզման մեջ է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից, սակայն դրան դեմ են արտահայտվել ամերիկյան երեք իրավապաշտպան կազմակերպություններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Associated Press-ը:
Իրավապաշտպանները հայտարարել են, թե Եղիազարյանն իսկապես թաքնվում է արդարադատությունից, այլ ոչ թե թշնամիներից, եւ համապատասխան նամակ են հղել ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոյին:
45-ամյա Եղիազարյանն իր հերթին դատական հայց է ներկայացրել նյույորքցի իրավապաշտպան Պիտեր Զալմաեւի դեմ, ով հայազգի պատգամավորին մեղադրել են հակաամերիկյան եւ հակասեմական տրամադրությունների մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե քննության տվյալներով, Եղիազարյանը 1,5 միլիարդ ռուբլու հասնող խադախություններ էր արել: Մայիսի 19-ին «Ինտերպոլը» հետախուզում էր հայտարարել Եղիազարյանի նկատմամբ:




























