ԱՄՆ-ը պետք է Վրաստանին ժամանակակից պաշտպանական սպառազինություն հատկացնի, իսկ Ֆրանսիան պետք է համոզի Ռուսաստանին զորքերը հանել հանրապետության տարածքից: Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը:
Նա նկատել է, որ Վրաստանը պետք է ակնկալի զենքի հատկացումներ, քանի որ, ինչպես ցանկացած երկրներ, պաշտպանվելու իրավունք ունի: Միեւնույն ժամանակ, սենատորը մեղադրել է Մոսկվային հրադադարի ռեժիմը չպահպանելու մեջ, եւ կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին ազդել իրավիճակի վրա:




























