Անկարայի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջեւ հարաբերությունները վատթարանում են։ Թուրքիան իր զայրույթի ձայնն է բարձրացնում Ասադի դեմ, ով հրաժարվում է բարեփոխումներ իրականացնել։ Այս մասին գրում է թուրքական Sabah-ը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները։

Թուրքական պարբերականը գրել է, թե Թուրքիան անհանգստացած է Սիրիայի բնակչության 7 տոկոսը կազմող քրդերի, հայերի եւ չերքեզների անվտանգությամբ եւ հարկ եղած դեպքում նրանց առաջ կբացի Թուրքիայի դռները։

Նշվում է նաեւ, որ Սիրիայից հնարավոր արտագաղթի դեպքում Թուրքիա կմտնի 500 հազարից մինչեւ 1 միլիոն գաղթական։

Նշենք, որ անգլիական The Independent-ի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը գրել է, թե Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում՝  Քամըշլը քաղաքի եւ Դեր Զորի անապատներում հիմնել գաղթականների ճամբար՝ թույլ չտալով նրանց մուտքը Թուրքիա։