Կվերադառնա, արդյոք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն, թե` ոչ, դա իր սահմանադրական իրավունքն է, մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատել է, որ չի ցանկանում մեկնաբանել այդ կապակցությամբ արվող կանխատեսումները: «Տվյալ հարցը պետք է լուծի ինքը` Ռոբերտ Քոչարյանը»,- նշել է Շարմազանովը:




























