2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է կամավոր-կուտակային կենսաթոշակային համակարգը, բայց որեւէ մարդ դեռ չի անցել դրան: Այդ մասին այսօր` մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով, կամավոր համակարգը պետք է ծառայի որպես անցումային փուլ հարկադիր-կուտակային փուլին, որ ներդրվելու է 2014թ. հունվարի 1-ից:
Նշենք, որ կամավոր-կուտակային համակարգում ընդգրկված են բանկեր, ներդրումային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ: Ի տարբերություն կամավոր համակարգից, հարակդիր համակարգում պետք է ապահովագրվել միայն կենսաթոշակային հիմնադրամներում:




























