Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղեկցող մեքենաներից երկուսն առաջնամասով հայտնվել են գետնի տակ։

Թուրքիայի վարչապետը մասնակցել է մի շենքի բացման արարողությանը, որի ընթացքում նրան ուղեկցող մեքենաներից երկուսը շրջադարձ կատարելու ժամանակ չեն նկատել փոքր փոսն ու մխրճվել ավազի մեջ։

Թուրքիայի վարչապետի աշխատակազմին պատկանող երկու թանկարժեք մեքենաներն էլ առանց վնասների դուրս են բերվել ավազի միջից։