Շաբաթ երեկոյան հարյուրավոր մարդիկ են հավաքվել Լիմասոլում վարչական շենքի մոտ՝ ի նշան բողոքի կորոնավիրուսային սահմանափակումների եւ կոռուպցիայի դեմ, գրում է Cyprus Mail-ը:

Մարդիկ վանկարկել են կարգախոսեր՝ ի նշան բողոքի ընդդեմ խորհրդարանի, կոռուպցիայի եւ դիմակներ պարտադիր կրելու, որը խախտելու համար սպառնում է 300 եվրոյի չափով տուգանք:

Ակցիային փորձել է միանալ Նիկոսիայի բնակիչների խումբ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց անել դա, քան որ Լիմասոլի եւ Պաթոսի շրջանները փակ են մինչեւ նոյեմբերի 30-ը հակակորոնավիրուսային միջոցառումների շրջանակում:

Նշվում է, որ ցուցարարները ցրվել էն տեղական ժամանակով 20:00-ին, այնուհետեւ ուժի մեջ է մտել պարետային ժամը: Ընդ որում՝ հաղորդվում է, որ որոշ ցուցարարներ արյել են աղբամաններ եւ նետել պայթուցիկներ: