Լիբիայում ՆԱՏՕ-ի ավիացիան նոր հարվածներ է հասցրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող օբյեկտներին:

Ինչպես հաղորդում է Լիբիայի հեռուստատեսությունը, օդային հարվածներ են հասցվել Տրիպոլի եւ Ալ-Ջաֆրա քաղաքներում գտնվող թիրախներին:

Նախօրեին ձախողվել էր Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի միջնորդական ջանքերն ուղղված Լիբիայում զինված հակամարտության դադարեցմանը:

Մայիսի 30-ին Զուման Քադաֆիի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Լիբիայի առաջնորդը համաձայն է ապստամբների հետ հաշտությանը: Սակայն Զուման ոչինչ չի ասել Քադաֆիի իշխանությունից հրաժարվելուն պատրաստ լինելու մասին, ինչը ապստամբերի գլխավոր պայմանն է: