Եմենի օդուժը հարվածներ է հասցրել ապստամբների կողմից պահվող Զինջիբար քաղաքին, ինչի հետեւանքով մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել։
Ականատեսների վկայությամբ, օդանավերը ռմբակոծել են ապստամբների դիրքերը, սակայն մի քանի արկ ընկել է բնակելի տների վրա։
«Քաղաքն ավերված է։ Այն լքել են բոլոր բնակիչները, նույնիսկ թափառական շներ չեն մնացել»,- պատմել է Զինջիբարում մնացած մի բնակիչ։
Ապստամբների 300 հոգանոց խումբը քաղաքը գրավել էր մայիսի 29-ին։ Ենթադրաբար, խմբում կան նաեւ «Ալ Քաիդայի» զինյալներ։



























