ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գեներալ Մարտին Դեմփսիին (Martin Dempsey) պաշտոնապես նշանակել է շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնում, որը երկրում ամենաբարձր զինվորական պաշտոնն է:

«Մարտին Դեմփսին զինվորական ծառայության է շուրջ 40 տարի եւ մեր երկրի ամենահեղինակավոր եւ փորձառու գեներալներից է»,- հայտարարել է Օբաման: Այդ պաշտոնում Դեմփսին կփոխարինի Մայք Մալենին:

Նոր պարտականությունների կատարմանը 59-ամյա գեներալը կանցնի այս տարվա սեպտեմբերին, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Նշվում է, որ Մարտին Դեմփսին «անսահման հումորի զգացում» եւ մարդկանց ներկայությամբ բարձր երգելու հակում ունի: