Եգիպտոսում դատարանը եւս 15 օրով երկարաձգել է պետության նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների` Գամալի եւ Ալիյայի կալանքը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Եգիպտոսի նախկին նախագահի որդիներին կասկածում են կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ ունեցվածքի ապօրինի յուրացման մեջ: Բացի այդ, եղբայրներին մեղադրանք է առաջադրվելու սպանությունների համար: Քննությունը կարծում է, որ նրանք մեղսակից են Կահիրեում ցուցարարների սպանություններին:
Մուբարաքին եւ նրա որդիներին ձերբակալել են ապրիլի 13-ին, իսկ մայիսին ձերբակալել Մուբարաքի կնոջը:



























