Բաքուն «մեծ նշանակություն» է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝  հունիսի 3-ին կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից։ Այս մասին լրագրողներին մայիսի 31-ին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, հայտնում է Trend գործակալությունը։

Սպասվում է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը տեղի կունենա Կազանում։