Վրաստանի նախկին նախարար Էդուարդ Շեւարդնաձեն մայիսի 26-ին ընդդիմության չարտոնված ցույցը ցրելը երկրի ղեկավարության կոպիտ սխալ է համարել, գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը։
«Սա Վրաստանի ղեկավարության կոպիտ սխալն էր։ Մարդկանց ջրաշիթերով ցրելու համար մեծ խելք պետք չէ»,- ասել է նախկին նախարարը։
«Նա (Սահակաշվիլին) պետք է դուրս գար մարդկանց մոտ, խոսեր նրանց հետ, պարզաբաներ իրավիճակը, հանգստացներ, թեկուզ իր մոտ ոչինչ չստացվեր։ Բայց Սահակաշվիլին չէր էլ պատրաստվում պայմանավորվել ընդդիմության հետ։ Եւ սա առաջին անգամ չէ։ Եղել են դեպքեր, երբ նա պետք է դուրս գար ժողովրդի առջեւ, սակայն դուրս չի եկել»,- կարծում է Շեւարդնաձեն։
Նշենք, որ մայիսի 26-ին հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցրել էին Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրևջանաձեի գլխավորած ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» ակցիան։ Կիրառվել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր, ռետինե փամփուշտներ եւ մահակներ։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով, զոհվել էր երկու մարդ։



























