Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում մայիսի 30-ին ժամը 04:40-ին հաղորդում է ստացվել, որ Չարենցի փողոցում գտնվող «Մոցարտ» ակումբից ուժեղ ձայներ են լսվում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված ակումբի մոտից բերման է ենթարկել 4 աղջիկների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ին, «Մոցարտ» կարաոկե-ակումբի մոտ աղջիկները վիճաբանել են եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց: Նրանցից մեկը գարեջրի շշով հարվածել է մյուսի գլխին եւ պատճառել վնասվածք, որը նույն օրը, ժամը 05.55-ին, դիմել է բուժօգնության թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նրանց նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: