Մոսկվայի կենտրոնում տեղադրված եւ մեծ աղմուկ հանած Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի թենիսի սպիտակ շորտերով պաստառը հանվել է:

Գովազդի սեփականատիրոջն ու տարածողին այդպես էլ հնարավոր չի եղել հայտնաբերել, հաղորդել է Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղար Գուլնարա Պենկովան:

Երկրի նախագահի ու վարչապետի պատկերով պաստառը մայիսի 30-ին փակցվել է Կենտրոնական հանրախանութի հարեւան տարածքում: Տեղեկատվության համաձայն, պաստառը գովազդում է Կենտրոնական հանրախանութի գարուն-ամառ նոր հավաքածուն:

Այդուհանդերձ, Կենտրոնական հանրախանութում հայտնել են, որ տեղյակ չեն այդ ակցիայի մասին եւ որ դա կատարվել է առանց իրենց իմացության եւ համաձայնության, հաղորդում է NEWSru.com-ը: