Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այսօր հրաժարվել է պաշտոնաթող լինել՝ չնայած, որ արդեն այս շաբաթ ընդդիմությունը մտադիր է խորհրդարան մտցնել կառավարության հանդեպ անվստահության մասին բանաձեւի նախագիծը։

«Ես մտադիր չեմ փախչել պատասխանատվությունից։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերացնել միջուկային  ճգնաժամը»,- ասել է նա՝ նկատի ունենալով «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ընդդիմությունը Կանին սուր քննադատության է արժանացնում հատկապես այս խնդիրը դանդաղ լուծելու համար։ Նույն հարցով վարչապետին բարձրաձայն  քննադատում են նաեւ սեփական կուսակցության շարքերում։

Սպասվում է, որ կառավարության հանդեպ անվստահության մասին բանաձեւի նախագիծը կարող է քվերակության դրվել հունիսի 1-ին։