Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով փոխգնդապետ Արմեն Վաթյանն ազատվել է Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Վաթյանը նշանակվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավորության վարչության պետի տեղակալ: Մեկ այլ հրամանով բարձրացվել է նրա կոչումը եւ նա դարձել է գնդապետ: