Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալքի առաջիկա հանդիպումը կարող է պատերազմական գործողությունները կանխող ենթատեքստ ունենալ, եւ ձեռք բերված պայմանավորվածությունը կբացառի ռազմական գործողությունները։ Մայիսի 31-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ ավելացնելով, որ այդ պայմանավորվածությունն ի օգուտ Հայաստանի կլինի։
Միաժամանակ, փորձագետը հիշեցրեց, որ գործ է ունեցել այն տեսակ թուրքերի հետ, ովքեր առանձնահատուկ նշանակություն չեն տալիս միջազգային պայմանավորվածություններին։ «Ադրբեջանը փայլուն գիտակցում է, որ միջազգային իրավիճակը անբարենպաստ է նոր պատերազմի համար, ինչպես նաեւ հասկանում է, որ հայկական կողմն այնքան թույլ չէ, որ ինքը կարողանա հաղթանակ տանել կայծակնային պատերազմում»,- ասաց Ջամալյանը։
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում տեղի կունենա հունիսի 25-ին։




























