Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հրապարակել էին Դովիլում G8 գագաթաժողովին:
«Դովիլի հայտարարությունը ճիշտ է տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից: Ժամանակն է համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքները»,- մայիսի 31-ին լրագրողներին ասել է Մեթյու Բրայզան: Նա նշել է, թե հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները կարող են դնել խաղաղ համաձայնագրի հիմքը, հաղորդում է Trend-ը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի 26-ին ընդունել էին հայտարարություն, որով հակամարտության կողմերին կոչ էին արել կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա:




























