Հայաստանի խորհրդարանում լսումներ են կայացել քաղաքաշինության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Ինչպես նկատել է տարածքային կառավարման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, քաղաքաշինության կարգը կարգավորվելու է գլխավոր պլանով ե տվյալ բնակավայրի գոտիավորմամբ:
Գլխավոր պլանը ներառում է համայնքի տարածքային զարգացման ոլորտային ուղղությունները: Հողերի նպատակային նշանակության փոփոխությունն իրականացվելու է սեփականատիրոջ հայտարարությամբ եւ համայնքի ղեկավարի որոշման հիման վրա: Ծրագրերը կարող են կազմվել նաեւ միկրոռեգիոնալ մակարդակում:
Բացի այդ, որոշվել է, որ նախագծային ընկերությունները, որոնք մասնակցում են քաղաքաշինական փաստաթղթերի կազմմանը, չեն կարող ներառվել փորձաքննությունների մեջ:




























