Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ռազմական ակադեմիայի սաների ավարտական միջոցառումից առաջ տեղեկացրել է, որ չի մասնակցելու դրան։
Թուրքական Hurriyet-ը ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Գյուլի չմասնակցելու տեղեկությունից մեկ օր հետո նույն ռազմական ակադեմիայի հրամանատար, գեներալ Բիլգին Բալանլըն դատարանի որոշմամբ կալանվել է։
Բալանլըն դարձել է Թուրքիայում ընթացքող «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» դատական գործերով կալանված զինվորական ամենաբարձր պաշտոնյան։ Նա Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարան էր կանչվել մայիսի 30-ի առավոտյան եւ մինչեւ ուշ որոշակի ընդմիջումներով հարցաքննության է ենթարկվել։ Հարցաքննության վերջում գեներալ Բալանլըի նկատմամբ կայացվել է կալանման որոշում՝ «հեղաշրջման փորձի» մեղադրանքով։




























