Ամերիկյան դոլարը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` մայիսի 31-ի գործարքներում «սայթաքել» է` գնի մեջ կորցնելով 3.19 դրամ: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375.31 դրամ, իսկ նվազագույնը` 375.05 դրամ: Դոլարի արժեզրկումը տեղի է ունեցել առեւտրային նստաշրջանի վերջում:

Նշենք, որ երեկ բորսայում գործարք չէր կայացել, իսկ նախորդ օրը դոլարն արժեր 378.05 դրամ:

Ընդամենը այսօր վաճառվել է 3.7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում նույնպես դոլարի արժեզրկում կա: Եթե 2 օր առաջ բանկերը ձգտում էին դոլարը գնել 377 դրամով, ապա այսօր մեծ հաջողություն է համարվում այդ գնով դոլար վաճառելը: Կանխիկ դոլարի գնման ամենատարածված փոխարժեքը 375-ն է: