1995 թվականից սկսած Հայկական  ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար հատկացվել է 130 մլն դոլար: Այս մասին «Էկոլուր»-ին տեղեկացրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:

Անվտանգության մակարդակի բարձրացման համար գումարներ են տրամադրել ԱՄՆ-ը` 60 մլն դոլար, Եվրամիությունը` 26 մլն դոլար (առաջիկա 1-2 տարիների ընթացքում ԵՄ-ն կհատկացնի եւս 10 մլն դոլար), Ռուսաստանի Դաշնությունը` 7,7 մլն դոլար (առաջիկայում ՌԴ-ն կհատկացնի եւս 2,5 մլն դոլար), ինչպես նաեւ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱԷՄԳ-ն (ՄԱԳԱՏԵ-ն), Չեխիան եւ այլն:

Առաջիկա 2 տարիների ընթացքում Հայկական  ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար կհատկացվի եւս 25 մլն դոլար:

Արդեն իսկ ներդրված 130 մլն դոլարի մեջ ներառվում է նաեւ ՀԱԷԿ-ի` սեփական միջոցներից հատկացված 15 մլն դոլարը: