Գեներալ Ռատկո Մլադիչը, որին Հաագայի միջազգային տրիբունալը մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ, երեքշաբթի հանձնվել է Հաագային դատարանին:
Մլադիչը ձերբակալվել էր Սերբիայում մայիսի 26-ին:
Հաագայի դատարանի ներկայացուցիչ Ներմա Ելաչիչն ասել է, որ դատական պրիստավները Մլադիչին արդեն հանձնել են մեղադրական ակտը: Սպասվում է, որ գեներալը 48 ժամվա ընթացքում առաջին անգամ կկանգնի Միջազգային դատարանի առջեւ, որտեղ կներկայացնի իր տեսակետը մեղադրանքի բոլոր կետերի վերբաերյալ: Բելգրադի դատարանում Մլադիչը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի համարում եւ չի ճանաչում Հաագայի տրիբունալը:
Նշենք, որ 1992-1995թթ . հակամարտության ընթացքում Մլադիչը ղեկավարել է Սերբիայի Հանրապետության բանակը Բոսնիա եւ Հերցեգովինայում: Նա մեղադրվում է մարդկության դեմ կատարված հանացագործությունենրի մեջ, մասնավորապես`1995 թ. Սերեբրենիցա քաղաքում մահմեդական բանկչության ցեղասպանության մեջ:




























