Լիբիական իշխանությունները ՆԱՏՕ-ին մեղադրել են վերջինիս ուժերի կողմից ռմբակոծությունների արդյունքում ավելի քան 700 խաղաղ բնակչի մահվան համար: Լիբիայի առողջապահության նախարարության տվյալները հրապարակել է Լիբիայի կառավարության մամուլի քարտուղար  Մուսա Իբրահիմը` Տրիպոլիում կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` մարտի 19-ից, երբ սկսվեցին ռմբակոծությունները, մինչեւ մայիսի  26-ը արձանագրվել է  718 զոհ եւ 4067 վիրավոր, որոնցից 433-ը գտնվում են ծանր վիճակում, գրում է Lenta.ru-ն: Նա ընդգծել է, որ խոսքը միայն խաղաղ բնակչության մասին է, եւ ներկայացված թվերում ներառված չեն զինծառայողները:

Միաժամանակ` ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացվել են տվյալներ, համաձայն որոնց, 2011 թ-ի փետրվարից, երբ Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմը,  1200 քաղաքացի սպանվել կամ անհետ կորել է` փորձելով լքել երկիրը: