Հազարավոր ցուցարարներ շրջափակել են Հունաստանի խորհրդարանի շենքը` դժգոհելով կառավարության տնտեսական քաղաքականությունից:

«Մտահոգ քաղաքացիների» շարժումն արդեմն մեկ շաբաթ զանգվածային բողոքի ակցիաներ է կազմակերպում խորհրդարանի շենքի մոտ` փորձելով հասնել կառավարության հրաժարականին եւ տնտեսական կոշտ քաղաքականության դիմաց ԵՄ եւ ԱՄՀ-ի  հետ վարկային միջոցների ձեռքբերման վերաբերյալ պայմանավորվածությունների դադարեցմանը:

Ցուցարարները փակել են խորհրդարանի տարածքի բոլոր մուտքերն ու ելքերը, սակայն ներս թափանցելու փորձեր չեն արվում: Ոստիկանությունը պահպանում է շենքը, բայց չի միջամտում իրադարձություններին:

Մի շարք պատգամավորների եւ աշխատակիցների, որոնք ուշ ժամին գտնվել են աշխատավայրում, հաջողվել է դուրս գալ հետնամուտքով: