Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Թուրքիայում անորակ ալկոհոլից թունավորված ռուս զբոսաշրջիկներից երրորդը` երիտասարդ մի աղջիկ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
Ըստ ոստիկանության, 22-ամյա Մ.Շեւելեւան հիվանդանոց էր տեղափոխվել մեթիլ սպիտրից ստացած թունավորմամբ եւ մահացել է երկուշաբթի երեկոյան:
«Տուժածի խոսքով, նա ալկոհոլ է օգտագործել` գտնվելով Թուրքիայում: «Դոմոդեդովո» վերադառնալով նա իր ոտքով հասել է ազգականների տուն, որտեղից էլ տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել է աղբյուրը:
Սա արդեն երրորդ ռուսն է, ով մահացել է զբոսաշրջիկների խմբի թունավորումից հետո:
Թուրքական Բոդրում առողջարանում զանգվածային թունավորումը տեղի էր ունեցել մայիսի 28-ին: Առաջին զոհը Մարիա Շալյապինան էր, իսկ երեքշաբթի Անթալիայում մահացել էր 20-ամյա Այգուլ Զալյաեւան: Անթալիայի եւ Դենիզլիի հիվանդանոցներում մնում են 5 մարդ, որոնցից 2-ը ծանր վիճակում:




























