ԱՄՆ-ում օդանավում կռվող երկու ուղեւորների պատճառով ստիպված են եղել օդ բարձրացնել F-16 երկու կործանիչներ: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան United Airlines ավիաընկերության Boeing-767 օդանավում, հայտնել է Հյուսիսային Ամերիկյան աերոտիեզերակայանի պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Ուիլյամ Լյուիսը:
Թիվ 990 չվերթը մեկնում էր Գանայի մայրաքաղաք Ակրա` Վաշինթոնի Դալլեսի անվան օդանավակայանից: Օդանավում միջադեպի պահին 144 ուղեւոր է եղել: Ուղեւորներից մեկին դուր չի եկել, որ իր առջեւ նստած անձը չափից ավելի է իջեցրել աթոռի թիկնակը: Լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի:
Օդանավի հրամանատարը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան, իսկ Էնդրյուս ռազմակայանից երկու կործանիչներ են օդ բարձրացել` օդանավի անվտանգությունն ապահովելու համար: Արդեն վայրէջքից հետո կռվարարներին ձերբակալել են:




























