Թերթը գրում է, որ երեկվա հանրահավաքում, երբ Նիկոլ Փաշինյանը հարթակ է հրավիրել նախկին քաղբանտարկյալներ Շմավոր Գալստյանին եւ Արա Հովհաննիսյանին, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին բացականչել է` «Հովհաննիսյան, հեռացիր», «Հանցագործ, իջիր հարթակից»: Ստիպված հարթակից իջել է Փաշինյանը եւ փորձել հանգստացնել նրան, սակայն Գասպարին, իր սովորության համաձայն, որպես բողոքի նշան, պառկել է գետնին: Պարզվում է, որ Գասպարին ու Արա Հովհաննիսյանը նույն խցում են նստել եւ միջանձնային խնդիրներ են ունեցել: