Հայաստանի ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ավելացնում է դեպի Մոսկվա չվերթների թիվը:

«Հունիսի 15-ից վերականգնվում է Երեւան-Մոսկվա (Վնուկովո)-Երեւան  U8 518/517 չվերթը»,- NEWS.am-ին հայտնել են ավիընկերության մամուլի ծառայությունից:

Այսպիսով, «Արմավիան» հունիսի 15-ից շաբաթական կկատարի մեկ չվերթ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան եւ 3 չվերթ դեպի «Վնուկովո» օդանավակայան: