Վոլգոգրադում աշակերտուհու են առեւանգել։ Աղջկա ընտանիքը Հայաստանից մեկնել եւ Ռուսաստանում հաստատվել է ավելի քան տասը տարի առաջ։
Այդ առավոտ 17-ամյա աղջիկը գնացել է ռուսերեն լեզվի պետական միասնական քննության։ Անսպասելի կորպով նրա առաջը կտրել է մի ավտոմեքենա, որի միջից դուրս են եկել երկու երիտասարդներ եւ աղջկան հրել դեպի ավտոմեքենայի սրահը։ Կասկածները միանգամից ընկել են այն երիտասարդի վրա, ով դեռ ապրիլի վերջին գնացել էր աղջկան «ուզելու»։ Սակայն փեսացուն ընտանիքին դուր չի եկել եւ նրան մերժել են, գրում է Վոլգոգրադի «Պերվայա գազետան»։
Այդ ժամանակ երիտասարդը որոշել է առեւանգել հարսնացուին։ Նրան քրեական պատասխանատվություն է սպասվում։




























