Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` մայիսի 31-ին ժամը 15.00-ին օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ 19-ամյա Դավիթ Ղազարյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժ.16.05-ին օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 63-ամյա Թամարա Հարությունյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: