Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում՝ Բազմաբերդ գյուղի մոտ այսօր` հունիսի 1-ին ժամը 04:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի 25ՍՏ603 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 05.12-ին հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի 2-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ 39-ամյա Սմբատ Դարբինյանը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




























