Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչներ 70-ամյա Ռոզա Մովսիսյանը, 41-ամյա Սուրեն Մինասյանը, 30-ամյա Արփինե Մուրադյանը, 18-ամյա Դիանա Մինասյանը եւ 2-ամյա Էլեն Մինասյանը այսօր` հունիսի 1-ի գիշերը ստացել են շմոլ գազից թունավորում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց բոլորին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ նրանք հրաժարվել են հոսպիտալացումից:




























