Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին համարում է 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների լավագույն թեկնածուն, սակայն չի բացառում, որ ինքը եւս կարող է առաջադրել իր թեկնածությունը։

«Ես կարծում եմ, որ Սարկոզին իշխող մեծամասնության լավագույն թեկնածուն է։ Եթե նա չմասնակցի ընտրություններին, ես կփորձեմ իմ հնարավորությունները»,- France Culture ռադիոկայանի եթերում ասել է Ժյուպեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։