Միջազգային հանրությունն` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակի ընթացքում ավելի է հակվում հայկական կողմի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, առաջիկայում ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարելի է ակնկալել իրավիճակի զարգացման երկու տարբերակ` կամ Բաքուն կշարունակի իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրեն ավելի խոցելի կդարձնի միջազգային ասպարեզում, կամ կլսի Մինսկի խմբի համանախագահների կոչերը խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Խոսելով համանախագահող երկրների ղեկավարների դովիլյան հայտարարության մասին` Գագիկ Մինասյանն այն աննախադեպ որակեց, որը կոչ է անում ադրբեջանական կողմին դադարեցնել ագրեսիան: