Եմենի մայրաքաղաք Սանայում կառավարական ուժերի եւ հաշիդ ցեղախմբի գրոհայինների միջեւ մարտերի ընթացքում սպանվել է 37 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse-ն:

Հաշիդ ցեղախումբը, որի առաջնորդը շեյխ Սադեք ալ-Ահմարն է, անցել է ընդդիմության կողմը դեռ մարտին: Սալեհի հետ նրանց զինված բախումները սկսվել են մայիսի 23-ից: Անցած ուրբաթ օրվա դրությամբ, զինված բախումների զոհերի թիվը հասնում է 130-ի: