Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից 2 շաբաթ առաջ Konsensus վերլուծական ընկերությունը Haberturk օրաթերթի համար սոցհարցում է իրականացրել։

3 հազար քաղաքացու հետ արված սոցհարցման արդյունքում հայտնի է դարձել, որ նախորդ ամսվա համեմատությամբ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության վարկանիշը աճել է 2,5 կետով՝ հասնելով 28,3 տոկոսի, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությանը հաջողվում է հաղթահարել շեմը՝ գրանցելով 11,6 տոկոս։  Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը նույնն է մնացել՝ 48.6 տոկոս։