Մոսկվայում ձերբակալվել են «Օպտիմա» առեւտրային ֆիրմայի տնօրենին առեւանգող երեք անձանց:
Քննության տվյալներով, 2011 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայում հարձակվել են տղամարդու վրա, նրան տարել Տվերի մարզ, ուր պահել են առանձնատանը։ Ձեռնարկատիրոջն ազատ արձակելու համար կասկածյալները նրա գործընկերներից 20 մլն ռուբլի են պահանջել։ Բանակցություններից եւ գումարը ստանալու խոստումից հետո տուժածն ազատ է արձակվել եւ միանգամից դիմել իրավապահ մարմիններին;
Կասկածյալները Ռուսաստանում բնակվող գործազուրկ քաղաքացիներ Հովսեփ Սարգսյանը, Աշոտ Ֆարկադյանը եւ Հայաստանի քաղաքացի Արծրուն Սարգսյանն են, ովքեր էլ մայիսի 31-ին ձերբակալվել են Մոսկվայում։



























