ՆԱՏՕ-ն Լիբիայում ռազմական գործողությունները կշարունակի առնվազն մինչեւ սեպտեմբերի վերջ: «ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները որոշում են կայացրել երկարաձգել առաքելությունը եւս 90 օրով: Տվյալ որոշումը հստակ ահազանգ է Մուամար Քադաֆիին, մենք վճռական ենք շարունակելու մեր գործողությունները լիբիացի ժողովրդի պաշտպանության նկատառումներով»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse-ն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին բանաձեւ էր ընդունել Լիբիայի օդային տարածքը փակելու վերաբերյալ: Այժմ գործող բանաձեւը նախատեսված է մինչեւ հունիսի 27-ը: