Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ նշել գրավի գումարը` 100 հազար լարի (մոտ 60 հազար դոլար), որպես Բադրի Բիցաձեի խափանման միջոցը գրավ ընտրելու չափ: Բիցաձեն Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ամուսինն է, սահմանապահ ոստիկանության նախկին պետը:
Բիցաձեն մեղադրվում է իրավապահների կյանքի դեմ ուղղված բռնությունների մեջ եւ նրան մինչեւ յոթ տարվա ազատազրկում է սպառնում: Նա, մասնավորապես, ապօրինի գործողություններ էր արել մայիսի 26-ին ընդդիմության ակցիան ցրելիս:




























