Ճապոնիայի ընդդիմադիր ուժերը` Լիբերալ-դեմոկրատական, Կոմեյտո եւ «Վեր կաց, Ճապոնիա» կուսակցությունները խորհրդարանում կառավարության անվստահություն հայտնելու որոշման նախագիծ են ներկայացրել:

Հունիսի 1-ի լսումներում ԼԴԿ առաջնորդ Սադակաձի Տանիգակին հայտարարել է, թե երկրի վերականգնումն ու կենսական խնդիրների լուծումը անհնար է Նաոտո Կանի գլխավորությամբ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նախօրեին Նաոտո Կանը հրաժարվել է հրաժարական ներկայացնել` չնայած ընդդիմության պահանջին: «Ես մտադիր չեմ խուսափել պատասխանատվությունից: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հաղթահարել ատոմային ճգնաժամը»,- ասել է Կանը: