Ցխինվալում Գերագույն դատարանին են հանձնվել «Հարավային Օսիայի հանրապետության Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվե նախախապատրաստելու» ստորագրահավաքի թղթերը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Դատարանի որոշումը պետք է կայացվի ստորագրված էջերն ստանալուց 15 օրվա ընթացքում։
Նշենք, որ ստորագրահավաքի թուղթն իր մեջ պարունակում է երկու հարց.
ա) Համաձա՞յն եք արդյոք, որ Հարավային Օսիայում պետական լեզուներ լինեն ռուսերենը եւ օսերենը,
բ) Համաձա՞յն եք արդյոք, որ միեւնույն մարդը նախագահի պաշտոնը զբաղեցնի երեք ժամկետ անընդմեջ։
Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի «երկրորդ ժամկետն» ավարտվում է 2011 թվականին։



























